Միացյալ Նահանգները և ամբողջ Արևմուտքը ներգրավված չեն Ռուսաստանում ապստամբության փորձի մեջ. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում ապստամբության փորձին։
«Մենք հստակ հասկացրեցինք, որ ներգրավված չենք Ռուսաստանում ուրբաթ և շաբաթ օրերին տեղիունեցած իրադարձություններին: Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներքին ռուսական համակարգի պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը:
Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Բայդենը մտադիր է նոր հեռախոսային խորհրդակցություններ անցկացնել արևմտյան այլ առաջնորդների հետ՝ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ։
Կարծիքներ