Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կա զոհ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կա զոհ

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 14-ին, ժամը 21:57-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Toyota Camry»  ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ Վ․ Մ․-ն (ծնված 1999 թ․), Դ․ Պ․-ն (ծնված 2000 թ․) և Ն․ Պ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածինը՝ բավարար։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում