ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կանցկացնի Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կանցկացնի Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ (հուլիսի 11-12)  Բրյուսելում Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա ձևաչափով բարձր մակարդակով հանդիպում կանցկացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ համաձայնության գալու համար։

«Երեկ զրուցել եմ  Թուրքիայի նախագահի հետ, կապի մեջ եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների հետ: Մենք պայմանավորվեցինք բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Բրյուսելում մինչև գագաթնաժողովը: Այս հանդիպմանը կմասնակցեն ԱԳՆ նախարարները, հետախուզական ծառայությունները, ազգային անվտանգության հարցերով խորհրդականները: Այս հանդիպման նպատակն է առաջընթաց գրանցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Լիտվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Ստոլտենբերգը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում