ԱՄՆ-ը ապրիլի 3-ին կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. Reuters
Միացյալ Նահանգների վարչակազմը երկուշաբթի օրը՝ ապրիլի 3-ին, կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը կներառի օդային հսկողության ռադարներ, հակատանկային հրթիռներ և վառելիքի բեռնատարներ: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ աղբյուրի՝ ռազմական օգնության նոր փաթեթում կարող են լինել նաև մոտ կես տասնյակ տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ տանկային արկեր: Բացի այդ, ակնկալվում է, որ ցուցակը կներառի բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք, NASAMS զենիթահրթիռային համակարգերի արկեր, ինչպես նաև անցումների և կամուրջների սարքավորումներ, վնասված ծանր տեխնիկայի տարհանման մեքենաներ: Գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ օգնության փաթեթի ընդհանուր գումարը և դրա բովանդակությունը դեռ կարող են ճշգրտվել։
Կարծիքներ