Էկվադորում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Առնվազն 21 մարդ է զոհվել Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով։ Այս մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարների տվյալները։
Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին։ Այս պահին տեղեկություններ կան 37 զոհի և առնվազն 72 անհետ կորածի մասին։
Մարտի 27-ի գիշերը սողանքը հարվածել է բնակելի շենքերին։ Ընդհանուր առմամբ աղետի գոտում գտնվել է 500 մարդ։ Աղետի հետևանքով տուժել է 163 տուն։
Կարծիքներ