ԵՄ-ն շաքարային դիաբետի դեմ պայքարի լայնածավալ ծրագիր է իրականացնում

ԵՄ-ն շաքարային դիաբետի դեմ պայքարի լայնածավալ ծրագիր է իրականացնում

Վերջին տասնամյակում ԵՄ-ում շաքարային դիաբետով հիվանդ բնակիչների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 32 միլիոնի։ Եվրահանձնաժողովը ձեռնամուխ է եղել հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ծրագրի իրականացմանը, որը կարժենա 53 մլն եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը նշելով, որ աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օրը: 

Ըստ աղբյուրի՝ այս առիթով միջազգային առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են այս հիվանդության վտանգի և կանխարգելիչ միջոցառումների կարևորության մասին:

Մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը դիաբետով հիվանդ է։ Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ ռիսկի խմբում են գտնվում նույնիսկ արյան մեջ գլյուկոզայի մի փոքր ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում