Ֆիլիպիններում 9 իսլամիստ զինյալներ են զոհվել հանրապետության զինված ուժերի հարվածների հետեւանքով
Ֆիլիպիններում սպանվել է «Դաուլա Իսլամիա» ծայրահեղական խմբավորման ինը զինյալներ՝ Մագուինդանաո նահանգում իսլամական բազայի տեղակայման վայրում հանրապետության զինված ուժերի հարվածների հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Manila Times թերթը:
Ֆիլիպինների ռազմական հրամանատարության համաձայն՝ խումբը «պատրաստվում էր պայթուցիկներով հարձակումներ կազմակերպել՝ նպատակ ունենալով տոնական օրերին բռնություն տարածել Մինդանաո կղզու բնակեցված տարածքներում»։ Զինյալների տեղակայման վրա հարվածներ են իրականացվել, այդ թվում՝ օդից: Գործողության ընթացքում ոչ մի քաղաքացի չի տուժել:
Կարծիքներ