ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը` հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ և հուսով է, որ այն կծառայի տևական խաղաղության ապահովմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այս համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության զարգացման և տևական խաղաղության ապահովման համար` ի շահ սեփական ժողովուրդների ու տարածաշրջանի»,- ասել է նա:
Կարծիքներ