ՆԱՏՕ-ն Կիևին աջակցության բազմամյա ծրագիր կմշակի
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Բրյուսելում երեքշաբթի մեկնարկող երկօրյա հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային երկարաժամկետ աջակցության ծրագրի ստեղծումը, որը կապահովի նրա ռազմականացումը Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո։ Հանդիպմանը հրավիրված է եղել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի երկրներն արդեն « 65 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային, ժամանակակից տանկեր և զրահափոխադրիչներ սկսել են ժամանել Ուկրաինա»։
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել աջակցությունը Կիևին, «այդ թվում՝ ուժեղացնելով Ուկրաինայի զինված ուժերը և խորհրդային զինատեսակներից արևմտյան զենքին անցնելով»։
Կարծիքներ