Քննարկում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Քննարկում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ մարտի 31-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Նախագծով նախատեսվում է սահմանափակել որոշ տեսակի ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջ ապրելակերպին միտված պետական քաղաքականությունը, և այս համատեքստում կարևորել ալկոհոլային խմիչքների արտաքին գովազդի սահմանափակումների կիրառումը։

Աժ պատգամավոր Նարեկ Բաբայանը ներկայացրել է օրենքի փոփոխության անհրաժեշտությունն ու համառոտ անդրադարձել այս ոլորտում միջազգային փորձին։

Այնուհետև պետություն-մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել նախագիծը գործարար միջավայրին և վերջինիս վերաբերյալ ստանալ մասնավոր հատվածի դիրքորոշումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում