Ռոնալդուն ռեկորդներ է սահմանում նաև սոցցանցերում․ նա «Instagram»-ում ունի 600 միլիոնից ավելի հետևորդ

Կրիշտիանու Ռոնալդուն «Instagram»-ի նոր ռեկորդ է սահմանել։
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի հետևորդների թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով հասել է այս նշագծին։ Միայն «Instagram»-ի պաշտոնական էջն ունի ավելի շատ հետևորդ՝ ավելի քան 651 միլիոն։
Ռոնալդուն «Instagram»-ի 500 միլիոն հետևորդների շեմն անցել է 2022 թվականի նոյեմբերին։
Սոցցանցում հետևորդների քանակով Ռոնալդուին նախորդում է Լիոնել Մեսսին. «Ինտեր Մայամիի» հարձակվողին բաժանորդագրված է ավելի քան 483 միլիոն մարդ։
Կարծիքներ