Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկերը ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անմիջապես տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան։
Դա միայն սկիզբն է: Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ