Եկատերինա Ստրիժանովան ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու ժամանել Երևան

Եկատերինա Ստրիժանովան ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու ժամանել Երևան

Ռուս ամենահայտնի հեռուստահաղորդավարուհիներից մեկը՝ Եկատերինա Ստրիժանովան ամուսնու հետ հեռացել է Ռուսաստանից ու ժամանել Հայաստան:

Տելեգրամյան իր ալիքում հայտնելով այս մասին, Ստրիժանովան նշել է, որ Հայաստանում ամենուր ջերմություն ու դրական վերաբերմունք է տեսնում:

«Ողջույններ Երևանից։ Այսօր +20 աստիճան է, ջերմություն է՝ բոլոր առումներով։ Փողոցում մարդիկ են մոտենում ու մեզ «բարի գալուստ Հայաստան» մաղթում»,- գրել է հեռուստաաստղը:

Նա հավելել է, որ վերջին 40 օրվա ընթացքում իր հեռախոսը բառացիորեն «կարմրում էր անեծքներից», հոգնել է շարունակ լսվող նեգատիվից և հիմա յուրաքանչյուր բարի խոսք իր համար «առանձնակի արժեքավոր» է դարձել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում