Բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար կատարվել է հոգեհանգստյան կարգ
Ապրիլի 6-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:
Մայր Աթոփի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ դեռևս 2017 թվականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակվել էր համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակության օր:
Արարողությանը Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ նահատակված հոգևորականների հոգիների խաղաղության համար։
Կարծիքներ