"Տպավորիչ" լինելու համար՝ դեղին մամուլը օգտագործում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը. Հայկ Ստեփանյան
Հերթական ապատեղեկատվությունը շրջանառության մեջ դնելով հեղինակավոր՝ քիչ թե շատ վստահություն ներշչող ռադիոկայանը վնաս է հասցնում միմիայն ինքն իր վարկանիշին։
Ըստ մշակված պլանի անհիմն և ակնհայտ ոչ ճշմարիտ նյութը տեղադելուց հետո անմիջապես գործի են անցնում մեզ բոլորիս հայտնի նախկին օլիգարխիային պատկանող "ֆեյքնյուզերը", ոոնք փորձում են հանրությանը համոզել, թե մեր իշանությունը անում է այն, ինչ արել են իրենց տերերը ժամանակին։ Իսկ ավելի "տպավորիչ" լինելու համար դեղին մամուլը առանցքում դնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը։
Իսկ իրականում Ալեն Սիմոնյանին անհիմն մեղադրող նախկին թալանչիները իհարկե չեն կարող որևէ նպատակի հասնել մի պարզ պատճառով՝ հանրությունը շատ լավ ճանաչում է բոլորին։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Քաղաքացին վստահում է իշխող թիմին և ավելին, օժտում է "պողպատե մանդատով" նաև այն բանի համար, որպեսզի մեզ թալանելու մեջ մեղադրող իրական թալանչիները պատասխան տան օրենքի առաջ։
Այո՛, Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտելու է թալանչիների կլանի գործած ապօրինությունները և մեղավորները կրելու՛ են հասանելի պատիժը։ Իսկ ճղճիմ փորձերը մեզ վրա ցեխ նետելու ձախողվելու են և դրանից միայն նրանք են ցեխոտվելու։
Ժողովրդի կողմից տրված "պողպատե մանդատը" իրացվելու է, անկախ նրանից թե ի՞նչ կեղծիքներ կհորինեն լափամանից կտրված բորենիները։
Նրանց լափածի մասին վաղուց հայտնի է մեր հանրությանը։
Կարծիքներ