Կանադան աջակցում է Նիգերի վերաբերյալ ECOWAS-ի ջանքերին և անհանգստացած է Գաբոնի իրավիճակով

Կանադան աջակցում է Արևմտյան Աֆրիկայի Տնտեսական Համայնքի (ECOWAS) խաղաղությանն ու դիվանագիտական ջանքերին Նիգերում սահմանադրական կարգը վերականգնելու համար, ինչպես նաև անհանգստացած է Գաբոնի իրավիճակով։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Նիգերիայի նախագահ Բոլե Թինուբին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Գաբոնի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ օգոստոսի 30-ի առավոտյան ազգային հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ եկել են իշխանության, ապստամբների թվում կային Հանրապետական գվարդիայի, անվտանգության ծառայությունների, բանակի և ոստիկանության ներկայացուցիչներ։ Նրանք չեղյալ են համարել օգոստոսի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Ալի բեն Բոնգո Օնդիմբան, ով հավակնում էր երրորդ ժամկետի համար։ Զինվորականները հայտնել են, որ նախագահը «տնային կալանքի տակ է գտնվում՝ շրջապատված իր ընտանիքով և բժիշկներով»:
Կարծիքներ