Գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հունիսի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 702 դեպք, որից 363-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 266 հրդեհի, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 12 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 176 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ