Յուրի Գարեգինյանը կխաղա «Փյունիկում»
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ Գարեգինյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» ակումբներում։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020-21 խաղարկությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Մեկ անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի դեմ խաղին (2:2):
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:
Կարծիքներ