Այդ ֆուտբոլիստը չի վաճառվում․ Լապորտա

Այդ ֆուտբոլիստը չի վաճառվում․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի հնարավոր հեռանալու մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ամռանը հոլանդացի ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել տեղափոխվել այլ ակումբ։

«Ֆրենկի Դե Յոնգը չի վաճառվում։ Նրա տրանսֆերը չի վաճառվել ամռանը և նա չի հեռանա այս տարի ևս:

Դե Յոնգը շատ գրավիչ խաղացող է այլ ակումբների համար, մենք դա գիտենք, բայց ես պնդում եմ, որ նա չի վաճառվում»,- մեջբերում է Լապորտային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում