Նիդեռլանդների ԱԳ նախարարը հայտարարել է, որ ցուցարարների մահապատիժների պատճառով կանչելու է Իրանի դեսպանին
Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հոքստրան հայտարարել է Իրանի դեսպանին կանչելու մտադրության մասին՝ կապված Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից ցուցարարների մահապատժի մասին հաղորդագրությունների հետ։ Այս մասին նա շաբաթ օրը հրապարակել է Twitter-ում։
«Ես մտադիր եմ կանչել Իրանի դեսպանին՝ նրան հայտնելու մեր խորը մտահոգությունը Իրանում մահապատիժների կապակցությամբ, և ես կոչ եմ անում ԵՄ երկրներին ձեռնարկել նմանատիպ քայլեր»,- ասել է նախարարը։
Իրանական ISNA լրատվական գործակալությունը հունվարի 7-ին հաղորդել է, որ մահապատիժը կիրառվել է երկու անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել «Բասիջ» իսլամական միլիցիայի անդամի սպանության մեջ անկարգությունների ժամանակ։
Կարծիքներ