Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով
Դեռ վաղ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին, սակայն դրա համար նախադրյալներ կան:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, դեռևս շատ տեխնիկական խնդիրներ կան մինչև այս համաձայնագրի վրա աշխատանքի ավարտը, բայց եթե բարի կամք լինի, հնարավոր կլինի հասնել վերջնագծին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կարծիքներ