Շանթ Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի արագ շախմատի առաջնության առաջատարներին
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են ելույթներն Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը 6 հնարավորից ունի 5,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին` Դավիթ Նավարային և Դանիել Ֆրիդմանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել 5 միավոր և դեռևս 18-րդն է:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է լեհական Կատովիցե քաղաքում: Այն բաղկացած 11 տուրից և կեզրափակվի դեկտեմբերի 18-ին:
Կարծիքներ