Արցախում իրավիճակը մնում է նույնը, մենք շարունակում ենք մնալ ամբողջական բլոկադայի մեջ. ԱՀ պետնախարար

Արցախում իրավիճակը մնում է նույնը, մենք շարունակում ենք մնալ ամբողջական բլոկադայի մեջ. ԱՀ պետնախարար

«Արցախում իրավիճակը մնում է նույնը, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մնալ ամբողջական բլոկադայի մեջ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Մարտակերտում երեկ ինքն ու պատգամավորները հանդիպումներ են ունեցել, խոսել բարդ ու ծանր թեմաների շուրջ:

«Մենք համակարգ ենք ստեղծում, որը շատ կարևոր է: Դա համակարգ է բոլորի համար՝ ինչքան դու բարձր պաշտոն ունես, ինչքան հայտնի ես, այդքան հասարակ ես ու բոլորին հավասար: Ուզում եմ հիշեցնել, որ այս համակարգն աշխատում է, բոլոր մարդիկ հավասար են, զանգահարեք 119 թեժ գծի հեռախոսահամարին՝ ցանկացած խախտում տեսնելու դեպքում:

Բոլոր այն մարդիկ, որոնք կխախտեն այս համակարգը, կարժանան ժողովրդի արձագանքին, դա ամենամեծ արձագանքն է: Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են գնալ հիվանդանոց կամ հուղարկավորության կամ այլ անհետաձգելի տեղ, մենք շատ արագ այդ ամենը կազմակերպում ենք:

Արցախում բոլորն են արժանի հարգանքի, որովհետև բոլորն են անցել բարդ ու դժվարին ճանապարհ և շարունակում են անցնել այն: Այստեղ բոլոր մարդիկ ունեն թափանցիկ աշխատանք տեսնելու, հավասարության ու արդարության կարիք: Ուզում եմ հիշեցնել բոլորին, մենք չենք վախենում սխալվելուց և պատրաստ ենք մեր սխալներն ընդունել՝ երջանիկ հանրություն ստեղծելու և անվտանգ կյանք ապահովելու համար»,-նշեց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում