Թուրքական լիրայի փոխարժեքը մոտենում է պատմական նվազագույնին

Թուրքական լիրայի փոխարժեքը մոտենում է պատմական նվազագույնին

Այսօր դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը չափավոր նվազում է՝ մոտենալով պատմական նվազագույնին, վկայում են առևտրային օրվա մեկնարկի տվյալները։

Երկուշաբթի առավոտյան թուրքական արժույթը նվազել է 1%-ով, Մոսկվայի ժամանակով ժամը 10:15-ի դրությամբ, փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 13,83 լիրա, հայտնում է РИА Новости-ն։

Թուրքական արժույթը, որը տարեսկզբին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է գրեթե 50%-ով՝ հասնելով 13,9-ի, իսկ նոյեմբերի 23-ին նվազել է 16%-ով։ Լիրայի օրական նման կտրուկ անկումը ամենաբարձրն է եղել վերջին 20 տարվա ընթացքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչի դրույքաչափը մինչև 15%՝ 16%-ից։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին անգործության մեջ և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Թուրք առաջնորդը մերժել է կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին, ինչպես նախատեսված է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում