Մեկին սպանել էր, մյուսին մարմնական վնասվածք պատճառել. ոստիկանության տեսանյութը
Օգոստոսի 23-ին` ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 23.15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը: Օգոստոսի 24-ին, ժամը 01.25-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ