Ֆրանսիան ողջունում է հինգ ռազմագերու ազատ արձակումը

Ֆրանսիան ողջունում է հինգ ռազմագերու ազատ արձակումը

Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում ասված է․

«Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը:
Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել հինգ հայ ռազմագերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում