Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկի տարածքում «Արմենիան Հելիքոփթերս» և «Բեքստեյջ» ընկերությունները պարտավորվում են կառուցել ավտոկայանատեղիներ։

Այս մասին տեղեկացնում է Արգելոցապարկային համալիրը։

Եռակողմ համաձայնագրի վավերացմամբ այս ընկերությունների ֆինանսական միջոցներով ստեղծվող ավտոկայանատեղիները չափազանց մեծ կարևորություն կունենան անտառպարկի այցելուների հանգստի կազմակերպման համար։

Համաձայնագիրը ստորագրել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, «Բեքստեյջ» ընկերության տնօրեն Ավետիս Գրիգորյանը, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը նշյալ ծրագիրը դիտարկում է որպես  քաղաքացիների անվտանգ և ավելի քաղաքակիրթ հանգիստ անտառպարկի տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում