Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Յոհանեսբուրգում, տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել:

Երկրի բնակիչները հմայված են իրենց քաղաքում ձյան հազվագյուտ տեսարանով: Շատ երեխաներ առաջին անգամ են ձյուն տեսել։


«Այս պահին ձյան տեղումների հետևանքով լուրջ խափանումներ չկան», - BBC-ին ասել է Հարավաֆրիկյան եղանակային ծառայության (Saws) ներկայացուցիչը:


Յոհանեսբուրգում և Պրետորիայում գրանցվել է բացասական ջերմաստիճան։ Ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ողջ շաբաթվա ընթացքում։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում