Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր:

«Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք»,- նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում