Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերն ավելացել են. մասնագետի խորհուրդները

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է վերջին օրերին Instagram-ի, Facebook-ի էջերը կոտրելու դեպքերի ավելացման մասին:

Սամվել Մարտիրոսյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ոչ միայն ադրբեջանցիների, այլև տեղացիների ձեռքի գործն է: Էջերը գողանում են, հետո սպառնում՝ նամակագրությունները հրապարակել, ու առաջարկում են գումարի դիմաց վերադարձնել էջը։

«Խորհուրդ է տրվում սոցցանցերի անունից եկած էլեկտրոնային նամակներում ոչ մի հղման վրա չսեղմել։ Կարևոր հաղորդագրությունները ձեզ կգան նաև որպես ծանուցում հենց սոցցանցում։ Դրանից բացի, սոցցանցերում և էլեկտրոնային փոստում գաղտնաբառերը պետք է լինեն ունիկալ, չկրկնվեն մեկ այլ հարթակի գաղտնաբառի հետ»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը:

Խորհուրդ է տրվում սոցիալական ցանցերում միացնել երկփուլային վավերացումը։ Միացնելուց հետո չմոռանաք նաեւ բեքափ կոդերը արտագրել ու պահել պարտադիր։ Եթե ամեն դեպքում էջերը կոտրել են, ապա մասնագետը լուծումներ է առաջարկում այս բաժիններում՝ «Ինստագրամ»-ի դեպքում անցնել հետևյալ հղմամբ  https://help.instagram.com/149494825257596..., «Ֆեյսբուք»-ի դեպքում հետևյալ՝  https://www.facebook.com/hacked

Հետևեք մեզ նաև Տելեգրամում