Արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու՝Հարրիի հետ՝ իմանալով ընտանիքը լքելու նրա որոշման մասին
Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու՝ Սասեքսի դուքս Հարիի հետ,այն բանից հետո, երբ վերջինս կնոջ՝ Մեգան Մարքլի հետ որոշում է կայացրել թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին: Հարրիի և Մեգանի նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ թագավորական ընտանիքը նրանց չի աջակցել:Այս մասին պատմել է անձամբ ինքը՝ Հարրին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա ասել է, որ մինչ հրապարակելը, Մեծ Բրիտանիայի թագուհու և արքայազն Չարլզի հետ որոշել է քննարկել թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակից հրաժարվելու որոշումը:
«Երբ մենք Կանադայում էինք, երեք անգամ տատիս , երկու անգամ էլ հորս հետ եմ խոսել այդ մասին: Հետո նա սկսեց չպատասխանել իմ հեռախոսազանգերին և խնդրեց ինձ ամեն ինչ գրավոր շարադրել»,- ասել է Սասեքսի դուքսը:
Իսկ հարցին, թե ինչու է արքայազն Չարլզն այդպես վարվել, Հարրին պատասխանել է.
«Որովհետև ես ամեն ինչ իմ ձեռքն էի վերցրել:Ինձ պետք էր դա անել իմ ընտանիքի համար, իմ հոգեկան առողջության համար, իմ կնոջ և որդու համար, որովհետև ես տեսնում եմ, թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել»,- ասել է Սասեքսի դուքսը:
Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը հարցազրույցի ընթացքում նշել է , որ հղիության ընթացքում աջակցութուն է խնդրել թագավորական ընտանիքից, սակայն ոչինչ չի արվել՝ ի աջակցություն իրեն: Խոսելով թագավորական ընտանիքում իր կյանքի մասին արքայազն Հարրին նշել է, որ զգացել է իրեն ինչպես թակարդում: Հարցազրույցի վերջում Հարրին նշել է, որ վերջին օրերին հայրը սկսել է պատասխանել իր զանգերին, բայց հարաբերությունները շտկելու համար դեռ անելիք կա: Նա նաև հավելել է, որ հիասթափված է իր որոշման նկատմամբ հոր վերաբերունքից :
Կարծիքներ