ԱՄՆ-ը զգուշացրել է Զելենսկիին 48 ժամվա ընթացքում ռուսական ներխուժման մեծ հավանականության մասին
ԱՄՆ վարչակազմը նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջիկա երկու օրվա ընթացքում ռուսական ներխուժման մեծ հավանականության մասին։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրին։
«Ուկրաինայի նախագահին զգուշացրել են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, 48 ժամվա ընթացքում կսկսի ներխուժումը՝ հիմնվելով ԱՄՆ հետախուզության տվյալների վրա։ Բացի այդ, օդային մոնիտորինգի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն այսօր առավոտյան խախտել է Ուկրաինայի օդային տարածքը՝ կարճ թռիչք կատարելով Ուկրաինայի վրայով, հնարավոր է՝ հետախուզական ինքնաթիռով»,- ասել է աղբյուրը։
Զելենսկիի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը նույնպես հաստատել է, որ նման նախազգուշացում է ստացվել, սակայն նշել է, որ մեկ ամսվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Կիևը նման ահազանգեր է ստանում։
Կարծիքներ