Ռուսաստանը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
«Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` ռուս պաշտոնյաները տարբեր պատճառներով չեն մասնակցի այս տարվա փետրվարի 18-20-ին Մյունխենում կայանալիք Անվտանգության քաղաքականության առաջիկա համաժողովին»,- փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, վերջին տարիներին Մյունխենի համաժողովն ավելի ու ավելի է վերածվում «տրանսատլանտյան ֆորումի»՝ կորցնելով իր օբյեկտիվությունն ու ներառականությունը։
Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
Մյունխենի անվտանգության համաժողովը կանցկացվի փետրվարի 18-20-ը։ Դեռևս 2021 թվականի հոկտեմբերին ֆորումի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս էր հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունն այնտեղ կներկայացնի արտաքին քաղաքական օրակարգ։
Նա նաև ակնկալում էր, որ համաժողովին կտեսնի բարձր մակարդակի մասնակիցների Չինաստանից և Ռուսաստանից:
Կարծիքներ