Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա և մեկ տրակտոր տեղում հերթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հրդեհի մի օջախը մարված է, տվյալ պահին մոտ 3000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։
Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։
Կարծիքներ