Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի սրումը Արեւելյան Երուսաղեմում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի սրումը Արեւելյան Երուսաղեմում

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակի սրումը Արեւելյան Երուսաղեմում:

«Լուրջ մտահոգություն է արտահայտվել շարունակվող բախումների, սպանվածների եւ վիրավորների թվի աճի վերաբերյալ: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերին լարվածության դեէսկալացիայի եւ ծագող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ են արել:

Միեւնույն ժամանակ նշվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների սկզբունքով լուծման օգտին` ընդհանուր ճանաչված միջազգային իրավական նորմերի հիման վրա, ինչպես նաեւ նշվել է միջազգային միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ, ԱՄՆ) հատուկ դերը բանակցային գործընթացին նպաստելու գործում»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցության հեռանկարները: Վլադիմիր Պուտինը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը Թուրքիային մատակարարելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Առաջիկա օրերին թուրքական պատվիրակությունը կժամանի Մոսկվա՝ այս հարցի քննարկման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում