«Ռոմայի» հարձակվող Կառլես Պերեսը վարակվել է կորոնավիրուսով
«Ռոմայի» հարձակվող Կառլես Պերեսը հաղորդել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում:
Ֆուտբոլիստի խոսքով՝ հիվանդությունն իր մոտ առանց ախտանշանների է, նա իրեն լավ է զգում:
Պերեսը «Բարսելոնայի» սան է:
Իսպանացին «Ռոմա» էր տեղափոխվել այս տարվա հունվարին:
Կես մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի ու դարձել 2 գոլի և 3 փոխանցման հեղինակ:
Կարծիքներ