Կրթության տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը

 Կրթության տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված կրկնակի ստուգայցի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում արձանագրվել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Այն է՝ երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։

Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով :

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում