Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած բժիշկ-փորձագետների

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած  բժիշկ-փորձագետների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով:

Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար բազմաթիվ մասնագետներ, ովքեր ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ:

Նախագահ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է գործադրել առավելագույն ջանքեր: Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի առաջատար մասնագետներին ցուցաբերած պատրաստակամության ու աջակցության համար՝ ընդգծելով նրանց ունեցած անձնուրաց ներդրումը հատկապես պատերազմական օրերին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում