Չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի դրսից թաղի տղեքի վրա մարդ բերողի. Զոհրաբ Եգանյան

Չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի դրսից թաղի տղեքի վրա մարդ բերողի. Զոհրաբ Եգանյան

Պետք է կարողանալ լեզու գտնել տարածաշրջանի երկրների հետ, իհարկե շատ լավ է, որ Ֆրանսիան անընդհատ մտահոգ է, ԱՄՆ-ը նույնպես, բայց իրատես լինենք ու գոնե այստեղ համակարծիք, որ պետք է լեզու գտնենք նախևառաջ մենք ու տարածաշրջանի մեր մոտ ու քիչ հեռու հարևանները: Չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի դրսից թաղի տղեքի վրա մարդ բերողի, կամ ամուսնացած ու առանձին ընտանիք ստեղծածի, ով ամուսնու հետ խնդիրները լուծումը բարդում է ծնողների կամ ազգականների վրա: Ներողություն կենցաղային համեմատությունների համար, բայց առավել պարզ բացատրել է պետք վիճակը: Անցել եմ դպրոց, բուհ, բակ, բանակ, ոչ մի տեղ, երբեք չի շահել անձը, ով ներսում չուներ ոչ մեկի հետ ու «ապրում էր» դրսի հույսով, մի պահ լավ լինել կարող է, երկարաժամկետ` բացառված է: Ի դեպ` Վրաստանը դա հասկացել է կարծես:

Զոհրապ Եգանյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում