ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին

ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին

ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հումանիտար կարիքների համար. տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը՝ Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է, որ այդ գումարը կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը. «Ես նաև հանդիպեցի մարդկանց, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում ընտանիքի անդամները։ Այդ գումարը կօգտագործվի նաև աջակցելու ջանքերին, որ միտված կլինեն ընտանիքների միավորմանը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում