Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայի ափերի մոտ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կմ հարավ-արևելք:
Ըստ նախնական տվյալների՝ այն զգացվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքային թաղամասում, Էլիզովսկի, Ուստ-Կամչատսկի շրջաններում, Վիլյուչինսկի քաղաքային թաղամասում՝ 5-7 բալ ուժգնությամբ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղի տվյալներով՝ սրանից հետո տարածաշրջանի մայրաքաղաքից 116 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով։
Երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Կարծիքներ