ԱՄՆ Միչիգան նահանգում ընտրության արդյունքներով Բայդենն առաջ է անցել Թրամփից
ԱՄՆ նախագահական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն առաջատար է դարձել Միչիգան նահանգում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման գնահատականներ է ներկայացրել Fox News հեռուստաալիքը:
Պաշտոնապես ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Քվեաթերթիկների 94 տոկոսի մշակումից հետո Բայդենը 49.3 ձայն է ստացել ընտրողներից, իսկ հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 49.1 տոկոս:
Միչիգանն ընդգրկված է քիչ թվով տատանվող նահանգների կազմում, որտեղ մինչև վերջին պահը հստակ չէ, թե որ կուսակցությունն ու որ թեկնածուն է հաղթանակ տանելու ընտրություններում:
Միչիգանում գրանցած հաղթանակը թեկնածուին ընտրիչների 16 ձայն է տալիս 270 անհրաժեշտից: Վերջին տվյալներով՝ Բայդենn ստանում է ընտրիչների 238 ձայն, Թրամփը՝ 213:
Կարծիքներ