Հռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին

Կոնկլավը, որի արդյունքում կարդինալները պետք է ընտրեն Հռոմի 267-րդ պապին, կկայանա մայիսի 7-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։
Դա տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող իննօրյա սգի շրջանի ավարտից հետո։
Կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն արդեն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։
Քվեարկությունից հետո աշխարհը պետք է սպասի նշանի. եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս եկող ծուխը սև է, կնշանակի, որ նոր պապի ընտրության համար անհրաժեշտ երկու երրորդ ձայները չեն հավաքվել։ Սակայն երբ պապ ընտրվի, սպիտակ ծուխ կբարձրանա, և զանգեր կղողանջեն։
Սիքստինյան կապելլան կոնկլավի անցկացման պարտադիր վայր է դարձել 1996 թվականից, երբ Հովհաննես Պողոս 2-րդը ստեղծեց կաթոլիկ եկեղեցու Սահմանադրությունը, որտեղ նկարագրված են կոնկլավի անցկացման բոլոր մանրամասները։
Կարծիքներ