Ինչու ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ․ Լավրովը մեկնաբանել էր պատճառները
Ինչպես հայտնի է, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն արդեն մի քանի ժամ է չեն կարողանում մտնել Ստեփանակերտ։ Անցակետում նրանց թույլ չեն տալիս։
Ընդդիմադիր պատգամավորներն անգամ Արայիկ Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել, ամենայն հավանականությամբ Հարությունյանը հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն հայտնել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:
Ավել վաղ հայտնել էինք, որ ոչինչ չի կարող խանգարել ԱԺ պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, բացառությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի։ Մեր տեղեկություններով հենց ռուսական կողմն է խոչընդոտում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, գրում է ArmeniaNews֊ը։
Ի դեպ, այն մասին, թե ինչը կարող էր խանգարել հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, դրա մասին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտնել է դեռևս 2021 թվականի հունվարին։
Լավրովի խոսքերով ոչինչ չի կարող խանգարել Արցախի և Հայաստան ժողովուրդների կապին, դրան դեմ չէ անգամ Ադրբեջանական կողմը, իսկ ինչ վերաբերվում է պաշտոնյաներին, ապա թույլատրելի է նաև Հայաստանի պաշտոնյաների կապը Արցախի հետ, եթե դա կրում է մարդասիրական բնույթ։ Սակայն Լավրովի խոսքերով անընդունելի է Արցախում հայ պաշտոնյաների կողմից բավականին քաղաքականացված հայտարարությունները, ինչը կարող է լարել իրավիճակը, և ավելի լավ է դրանից խուսափել։
Եվ հավաբնաբար սա է պատճառը, որ ռուսական կողմն արգելել է ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, քանզի ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ հայրենասեր խաղացող ընդդիմադիր պատգամավորները շատ հաճախ են հանդես գալիս ծայրահեղական հայտարարություններով։
Կարծիքներ