Ազգային ժողովում ով կփոխարինի պատգամավոր Անուշ Բեղլոյանին
Երեկ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը 66 կողմ ձայնով ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից:
Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակի՝ հաջորդ համարը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, որը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ վերջնական որոշում չունի, սակայն ամենայն հավանականությամբ չի վերցնի պատգամավորական մանդատը, գրում է «Հայկական Ժամանակը»։
Ռազմիկ Մկրտչյանից հետո ցուցակում հաջորդը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է վերցնել մանդատը:
Հարցադրմանը՝ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, Եղիազարյանն պատասխանեց. «99 տոկոսով կլինեմ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ ավագանու անդամ եմ և այդ ոլորտում գործունեություն ունեմ ծավալած»:
Կարծիքներ