Թուրքիան Միջերկրական ծովում նոր զորավարժություններ է անցկացնում
Թուրքիայի Ռազմավարական մտքի ինստիտուտը (SDE) տարածել է պաշտոնական հայտարարություն առ այն, որ Միջերկրական ծովի միջազգային ջրերում, օդային տարածքում և Աքսազ շրջանում մեկնարկելու են «Վագրի ճանկ 2020» (Kaplan Pençesi 2020) զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Akıt լրատվական կայքը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մի շարք զինվորականների հետ այցելել է Աքսազ ռազմածովային բազայի հրամանատարություն, որպեսզի տեղում հետևի «Վագրի ճանկ 2020» զորավարժություններին։
Մարտական ռազմաօդային ուժերի հրամանատարության վերահսկողության և կառավարման ներքո զորավարժությունները նպատակ ունեն բարելավել Թուրքիայի զինված ուժերի օդային տարածքի վերահսկման և համակարգման ընթացակարգերը և ստուգել նոր մարտավարության և մեթոդների կիրառելիությունը:
Զորավարժություններին մասնակցում են նաև 21 ինքնաթիռ, ուղղաթիռ, ֆրեգատ, 2 գրոհային նավ, օժանդակ նավ, անօդաչու թռչող սարքեր եւ ՀՕՊ տարբեր համակարգեր:
Կարծիքներ