Դերբիից երկու օր առաջ․ ինչ կարգավիճակով է մարզվել Բենզեման այսօր

Դերբիից երկու օր առաջ․ ինչ կարգավիճակով է մարզվել Բենզեման այսօր

«Ռեալը» առաջիկա կիրակի կարևորագույն հանդիպում է անցկացնելու Լա լիգայում։ «Արքայական» ակումբը Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում հյուրընկալվելու է առաջնության առաջատար «Ատլետիկոյին»։

Զինեդին Զիդանի թիմը կադրային լուրջ խնդիրներով է մոտենում առաջիկա հանդիպմանը։ Իր ապաքինումը շարունակում է հարձակվող Կարիմ Բենզեման, որը մի քանի խաղ է, ինչ բացակայում է մկանային անհարմարությունների պատճառով։

Marca-ն գրում է, որ «Ռեալի»՝ այսօր կայացած մարզման ժամանակ Բենզեման մարզվել է ընդհանուր խմբի հետ առանց որևի խնդիրների։ Աղբյուրի պնդմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը նպատակ է դրել պատրաստ լինել կիրակի կայանալիք մադրիդյան դերբին սկսել մեկնարկային կազմում։

Մադրիդյան դերբիին հարցականի տակ է նաև Էդեն Ազարի, Սերխիո Ռամոսի մասնակցությունը։ Խաղին չի մասնակցի նաև Դանի Կարվախալը, որը ևս շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում