Արաբական կոալիցիան հայտարարել է հուսիթների կողմից արձակված բալիստիկ հրթիռի մասին

Արաբական կոալիցիան հայտարարել է հուսիթների կողմից արձակված բալիստիկ հրթիռի մասին

Արաբական կոալիցիան ոչնչացրել է Իրանի կողմից աջակցվող Եմենի հուսիթների Սաուդյան Արաբիայի հարավային Ջազան տարածաշրջանի ուղղությամբ արձակած բալիստիկ հրթիռը, հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ հուսիթների կողմից արձակված ռազմական արկն ընկել է Ջազանում՝ վիրավորելով առնվազն հինգ խաղաղ բնակչի:

«Հուսիթների աշխարհազորը միտումնավոր ուժեղացնում է թշնամական և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա՝ բալիստիկ հրթիռների կանոնավոր օգտագործմամբ… Այս գործողությունները ռազմական հանցագործություններ են»,- ասել է կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում