Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Եդիգարյանին նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել Արմեն Սարգսյանը:
Կարծիքներ