Քիմ Քարդաշյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)

 Քիմ Քարդաշյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար, մոդել Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։ Լուսանկարներից մեկում Քիմը պատկերված է երկու դուստերի՝ Նորթի և Չիկագոյի հետ։

Կադրերում աշխարհահռչակ հայուհին կրում է նախշերով կարմիր տաբատ, նույն գույնի ժիլետ և արծաթափայլ բարձրակրունկներ: 39-ամյա աստղի կերպարն ամբողջացրել է կարմիր պայուսակը և վառ դիմահարդարումը:

Նշենք, որ կարմրահեր գեղեցկուհին լուսանկարներին կից գրառում չի կատարել:

«Հայկական գեղեցկություն»,  «Խելացի և քաջ կին»,  «Դու այնքան լավիկն ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են հետևորդները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում